Մատչելիության հղումներ

Զինված միջադեպ Ադրբեջանի բանակում. մեկ զինվոր զոհվել է, երկուսը` վիրավորվել


Ադրբեջանական բանակի զորամասերից մեկում երեկ տեղի ունեցած զինված միջադեպի հետեւանքով մեկ զինվոր զոհվել է, երկուսը` վիրավորվել։

Ինչպես «Թրենդ» լրատվական գործակալությանը հայտնել են երկրի պաշտպանության նախարարությունից, զինվոր Ասիման Հուսեյնզադեն կրակ է բացել` սպանելով շարքային Շահադաթ Գուլիեւին եւ տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ պատճառելով եւս երկու ծառայակիցների։

Միջադեպի կապակցությամբ նախարարությունը հետաքննություն է իրականացնում, զինդատախազությունում քրեական գործ է հարուցվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG