Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը ընտրություններին մասնակցելու ձեւաչափը կքննարկի


Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) չորեքշաբթի օրը կայանալիք քաղխորհրդի նիստում կքննարկի առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափը: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Զուրաբյանի խոսքով` քաղխորհրդի նիստում կքննարկվի նաեւ փետրվարին նախատեսված «հանրահավաքային ալիքի ռազմավարությունը»: Նշենք, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները հայտարարել էին, որ Կոնգրեսը նախապատրաստվում է փետրվար-մարտ ամիսներին «ժողովրդական մեծ ալիք բարձրացնել» եւ «զանգվածային լուրջ միջոցառումներ անցկացնել»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե հնարավո՞ր է, որ քաղխորհրդի նիստում քննարկվի նաեւ խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի համամասնական ցուցակի հարցը, Զուրաբյանը պատասխանեց, որ նման մտադրություն չկա, սակայն օրակարգը դեռեւս ձեւավորված չէ, դրա վերաբերյալ կարող են լինել տարբեր առաջարկություններ, եւ հնարավոր չէ բացառել նման հարցի քննարկումը:

Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG