Մատչելիության հղումներ

Ռուսաստանի կոմկուսը եւ «Ձախ ճակատը» կհամագործակցեն ընտրություններում


Ռուսաստանի կոմկուսի ղեկավար Գենադի Զյուգանովը եւ «Ձախ ճակատ» շարժման համակարգող Սերգեյ Ուդալցովը այսօր համաձայնագիր են ստորագրել` մարտին երկրում անցկացվելիք նախագահական ընտրություններում համագործակցելու վերաբերյալ:

Փաստաթղթում նշված է, որ Զյուգանովը պարտավորվում է հաղթանակի դեպքում մի շարք փոփոխություններ իրանակացնել, մասնավորապես` քաղբանտարկյալներին ազատ արձակել, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Չուրովին աշխատանքից ազատել եւ փոխել ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը:

Միեւնույն ժամանակ, Ուդալցովը հայտնել է, որ իրենց չի հաջողվել համաձայնության գալ Զյուգանովի հաղթանակի դեպքում նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու երաշխիքների շուրջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG