Մատչելիության հղումներ

Ղազախստանում ամփոփվեցին ընտրությունների վերջնական արդյունքները


Ղազախստանում հրապարակվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն` իշխանական «Նուր Օթան» կուսակցությունը ստացել է ձայների 81 տոկոսը եւ խորհրդարանի ստորին պալատում 83 տեղ է զբաղեցնելու:

Խորհրդարան անցած «Ակ ժոլ» եւ Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունները կստանան, համապատասխանաբար, 8 եւ 7 տեղ:

Ընտրություններին մասնակցում էր 7 կուսակցություն, դրանցից մեկը` Սոցիալ դեմոկրատական «Ազատ» կուսակցությունը, այսօր մայրաքաղաք Ալմաթիում հանրահավաք է անցկացրել կեղծված ընտրությունների դեմ, որին մասնակցել է մի քանի հարյուր մարդ:

Նախօերին ԵԱՀԿ-ն ընտրությունները ոչ ժողովրդավարական էր որակել, ԱՊՀ-ի դիտորդները, մինչդեռ, որեւէ խախտում չէին նկատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG