Մատչելիության հղումներ

Թուրքիայում սկսեց գործել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի ռադար


Թուրքիայում սկսել է գործել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի մասը հանդիսացող վաղ արձագանքման ռադար:

CNN-ի փոխանցմամբ` Մալաթիա քաղաքի մոտ գտնվող ռադարի աշխատանքի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել է Թուրրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը:

Թուրքիայից բացի, հակահրթիռային պաշտպանության նշված համակարգի տարբեր տարրեր տեղակայվելու են Լեհաստանում, Ռումինիայում, Պորտուգալիայում եւ Իսպանիայում:

Ռուսաստանը բացասաբար է արձագանքում Հյուսիսատլանտյան դաշինքի այդ համակարգի ստեղծմանը` համարելով, որ այն ուղղված է լինելու իր հրթիռային զինանոցի դեմ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG