Մատչելիության հղումներ

Նախագահական ընտրություններին ընդառաջ` Պուտինը քննադատում է ընդդիմությանը


Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ մարտի 4-ին անցկացվելիք նախագահական ընտրությունների նախաշեմին ռուսաստանյան ընդդիմությունը «չունի գաղափարներ»:

Պուտինը, ով իր թեկնածությունն է առաջադրվել երրորդ անգամ Ռուսաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար, իր նախընտրական Putin2012.ru վեբկայքում գրել է. - «Նրանք, ովքեր հաղթելու հույս չունեն, խոստումներ են տալու, որոնք պարտավորված չեն լինելու կյանքի կոչել»:

Ռուսաստանի վարչապետը նաեւ հանրությանը հրավիրել է երկրի ապագայի շուրջ «լայնածավալ երկխոսության»:

Ընդդիմությունը, որը դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի բազմամարդ բողոքի ցույցեր է անցկացրել, փետրվարի 4-ին հերթական հանրահավաքն է հրավիրել` «Մինչեւ ե՞րբ եք հավատալու Պուտինի խոստումներին» խորագրի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG