Մատչելիության հղումներ

Բան Կի-մունը Սիրիայի նախագահին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը դիմել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին՝ խնդրելով դադարեցնել այդ երկրում իրականացվող արյունահեղությունը:

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հանդես գալով ժողովրդավարության հարցերով արաբական համաշխարհային խորհրդաժողովում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է, որ Ասադը դադարեցնի սպանել սեփական ժողովրդին:

ՄԱԿ-ի տվյալներով, անցած 10 ամիսների ընթացքում Սիրիայում Ասադի ռեժիմի դեմ բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է ավելի քան 5000 մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG