Մատչելիության հղումներ

Եվրամիությունը քննադատում է S&P-ին


Եվրամիության ղեկավարությունը քննադատության է ենթարկել Standard & Poor's (S&P) միջազգային վարկանշային գործակալության որոշումը` իջեցնել եվրոյի գոտու մի քանի երկրների վարկանիշները:

Գործակալությունը ուրբաթ օրն է իջեցրել եվրոյի գոտու 8 երկրների վարկանիշները։ Վերլուծաբանները հատկապես ուշադրության են արժանացնում Ֆրանսիայի ցուցանիշի նվազումը: Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի եւ Կիպրոսի վարկանիշները իջեցվել են միանգամից երկու կետով:

Եվրահանձնաժողովի անդամ, տնտեսության համար պատասխանատու Օլի Ռենը հայտարարել է, թե այս որոշումը անհետեւողական է, քան որ Եվրամիությունը վճռական քայլեր է ձեռնարկում պարտքային ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG