Մատչելիության հղումներ

Արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի աստիճան` մի խումբ դիվանագետների


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արտակ Ապիտոնյանին, արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի պաշտոնակատար Վարդան Ասոյանին, Իրանում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Գառնիկ Բադալյանին, Թուրքմենստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանին, Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանին, արտգործնախարարության Եվրոպայի վարչության երկկողմ հարաբերությունների առաջին բաժնի վարիչ Անահիտ Թովմասյանին, Իրաքում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Ռուբեն Խարազյանին, Հնդկաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Հակոբյանին, արտգործնախարարի խորհրդական, ԱՊՀ-ի վարչության պետի պաշտոնակատար Արմեն Ղեւոնդյանին, Վրաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանին:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG