Մատչելիության հղումներ

ԼՂ-ում ավելացրել են գյուղատնտեսության ֆինանսավորումը


Լեռնային Ղարաբաղի կառավարությունը շարունակում է մեծ հույսեր կապել գյուղատնտեսության ոլորտին զարգացման հետ եւ տարեցտարի ավելացնում է այդ ոլորտին հատկացվող միջոցները:

Վերջին տարիներին գյուղատնտեսությունը Լեռնային Ղարաբաղում համարվում է գերակա ճյուղ, սակայն այս տարիների ընթացքում կառավարությունն այդպես էլ գոհ չի մնացել այդ ոլորտի ցուցանիշներից: Չնայած բերքատվության ցուցանիշներով 2011-ը էականորեն տարբերվեց նախորդ տարիներից, սակայն այն տարածքներում, որտեղ ակնկալվում էր բարձր ցուցանիշներով բերքատվություն, սպասելիքները չարդարացան:

Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանը եկել է այն եզրահանգմանը, որ հողը սպառել է իրեն, եւ պետք է ընդունել այն փաստը, որ Ղարաբաղում հողագործությամբ զբաղվելու համար բարեբեր հող այլեւս չկա: Նախորդ տարիներին գյուղատնտեսության ոլորտին հատկացված միլիոնները այս տարի դարձան մեկ ու կես միլիարդից ավելի: Այս տարվանից գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուները հիմնական շեշտադրումը կդնեն անասնապահության եւ երկրագործության համաչափ զարգացվածության վերականգմանը:

Ըստ վիճակագրական տվյալների` անցած տարվա համախառն ներքին արդյունքը երկրագործության համար կազմել է 60-70 տոկոս, անասնապահության համար` 30-40 տոկոս:

Զարգացվածության առումով այս երկու ոլորտների անհամաչափության պատճառներ մեկնաբանելով` ԼՂ-ի գյուղնախարար Անդրանիկ Խաչատրյանը ասում է. - «Հողը արժեքը է, արժեքը նրա ճիշտ օգտագործման մեջ է: Եթե մենք շարունակենք այսպիսի վերաբերմունք ցուցաբերել հողագործությանը, ապա մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու»:

ԼՂ-ի 120 հեկտար վարելահողերից այսօր ցանքսի տակ է ընդամենը 50 հազար հեկտարը: Կառավարությունը փորձում է շտկել սա: Սիրիայից Լաչինի շրջան տեղափոխված Ժիրայր Տոնապետյանն ու Մհեր Պետրոսյանը զբաղվում են հողագործությամբ: Ձեռքբերումների մասին դժվարանում են խոսել, դեռ դժվարություններն են հաղթահարում: Բացի հացահատիկից փորձել են ոսպ, սիսեռ եւ բամբակ ցանել, սակայն իրացնելու խնդիր ունեն:

«Այստեղ ոչ ոք չի գնում, եթե կապ ունենանք Պարսկաստանի հետ, կկարողանանք բամբակ էլ ցանել այստեղ», - ասում են նրանք:

Կառավարությունը խոստանում է, որ այս տարի գյուղատնտեսները մեծ աջակցություն կունենան, պետբյուջեի հաշվին պարարտանյութեր եւ սերմեր կհատկացվեն, կսուբսիդավորվեն եգիպտացորենի եւ բազմամյա խոտաբույսերի մշակությունը, կաջակցեն սեւ ցել կատարողներին, մեքենատրակտորային կայանները կվերազինվեն, ինչպես նաեւ կկառուցվեն եւ կվերանորոգվեն անասնաբուժական եւ բույսերի պաշտպանության կայանները:

please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG