Մատչելիության հղումներ

Սիրիայի ընդդիմությունը համազգային գործադուլի կոչ է անում


Սիրիայի ընդդիմության ակտիվիստները ուրբաթօրյա ավանդական աղոթքից հետո ժողովրդին կոչ են արել համազգային գործադուլով սատարել նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարող ըմբոստ զինյալներին, որոնց շարքերը հիմնականում համալրել են երկրի բանակից փախուստի դիմած դասալիքները։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գենադի Գատիլովն ասել է, որ Բաշար ալ-Ասադի վարչակարգը Սիրիայում «կայունացնող գործոն է, որը ձգտում է խաղաղ եղանակով կարգավորել ներպետական ճգնաժամը»։ Նա ասել է նաեւ, որ Ռուսաստանը եւ Արեւմուտքը Սիրիայի հարցում ունեն բացահայտ իրարամերժ տեսակետներ, քանի որ Արեւմուտքի նպատակը Ասադին գահընկեց անելն է։

Ռուսաստանը շարունակում է ծովային ճանապարհով ռազմամթերք առաքել Սիրիա եւ պնդում է, որ Ասադի ընդդիմախոսները հավասարապես պետք է դատապարտեն բռնությունները:

Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG