Մատչելիության հղումներ

Օբաման առաջարկում է պետության պարտքը ավելացնել եւս 1.2 տրիլիոն դոլարով


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին պաշտոնապես դիմել է պետության պարտքը եւս 1 տրիլիոն 200 միլիարդ դոլարով ավելացնելու եւ այն 16 տրիլիոն 400 միլիարդի հասցնելու առաջարկով։

Օրենքի համաձայն` Կոնգրեսը կարող է 15 օրվա ընթացքում մերժել դիմումը։

Պարտքի ավելացումը կարող է առկախվել միայն այն դեպքում, եթե Կոնգրեսի երկու պալատներն ընդունեն այն մերժելու օրինագծեր, սակայն այդ պարագայում էլ նախագահն ունի նման որոշումները վետոյի ենթարկելու լիազորություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG