Մատչելիության հղումներ

Իրանցի գիտնականի սպանության համար Խամենեին մեղադրում է «Մոսադ»-ին եւ ԿՀՎ-ին


Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե այս շաբաթ Թեհրանում տեղի ունեցած` միջուկային ֆիզիկայի իրանցի մասնագետ Մոսթաֆա Ահմադի Ռոհսանի սպանության ետեւում կանգնած են իսրայելական «Մոսադ»-ը եւ ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ)։

Այդ մասին Խամենեին նշել է սպանվածի ընտանիքին ուղղված ցավակցական նամակում, որը տեղադրված է Իրանի հոգեւոր առաջնորդի կայքէջում։

Հիշեցնենք, որ պաշտոնական Վաշինգտոնը դատապարտել է իրանցի գիտնականի սպանությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG