Այսօր «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունները համատեղ օրենսդրական նախաձեռնության կարգով շրջանառության մեջ են դրել Ընտրական օրենսգրքում, Ազգային ժողովի կանոնակարգում, «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ, որով առաջարկում են Ազգային ժողովի ներկայիս խառն ընտրակարգից անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:
2011 թվականի դեկտեմբերի 27-ին խորհրդարանական երկու ընդդիմադիր կուսակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ` առաջարկելով վերացնել մեծամասնական ընտրակարգը եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի: Ինչպես տեղեկացնում են «Ժառագություն» եւ ՀՅԴ կուսակցությունների լրատվական ծառայություններ, այս առաջարկը պաշտպանել եւ ողջունել են Հայ ազգային կոնգրեսը, «Ազատ դեմոկրատներ», «Շրջադարձ», Ժողովրդական, Հայաստանի ռամկավար ազատական, Ազգային ժողովրդավարական, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական, Միավորված աշխատանքային, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունները, քաղաքական ու քաղաքացիական բազմաթիվ խմբեր ու մտավորականներ: