Որոշ դպրոցներում ֆիզկուլտուրայի անցկացման համար բավարար պայմաններ չկան

Բավարա՞ր են ֆիզկուլտուրա առարկայի անցկացման պայմանները

No media source currently available

Հայաստանի դպրոցներում «ֆիզկուլտուրա» առարկան ուսուցիչների, գույքի բացակայության, մարզադահլիճների անմխիթար վիճակի պատճառով տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել:

Հայաստանի դպրոցներում «ֆիզկուլտուրա» առարկան ուսուցիչների պակասի, գույքի բացակայության, մարզադահլիճների անմխիթար վիճակի պատճառով տարիներ շարունակ անուշադրության է մատնված եղել:

Վերջին տարիներին առարկայի նկատմամբ պետական վերաբերմունքը կարծես փոխվել է, սակայն դա էլ բավարար չէ տարիների բացթողումը վերականգնելու համար:

Երեւանի թիվ 48 դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արամ Բաղդասարյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պատմեց, որ դպրոցի մարզադահլիճը հիմնական վերանորոգման կարիք ունի. - «Դահլիճը շատ փոքր է, երկրորդ դահլիճի անհրաժեշտություն կա, գարնանն ու աշնանը աշխատում ենք պարապմունքներն անցկացնել դրսում, սակայն այնտեղ էլ վիճակը բարվոք չէ», - ասաց ուսուցիչը:

Մարզերի մի շարք դպրոցներում ձմռան ամիսներին ընդհանրապես ֆիզկուլտուրայի դասեր չեն անցկացնում ջեռուցման բացակայության պատճառով:

Երեւանի թիվ 48 դպրոցի դահլիճը ջեռուցվում է, սակայն, միեւնույն է, նման պայմաններում աշխատելը շատ դժվար է:

«Պետք է հատակը փոխվի, լուսավորության համակարգը, ապակիները, օդափոխության համակարգ տեղադրվի, իսկ մարզագույքի մասին չեմ խոսում: Պետությունը գույք չի տրամադրում, իսկ դպրոցի միջոցներով այդ ամենը անելը շատ դժվար է», - ասաց Բաղդասարյանը:

Դահլիճի փոքր լինելու պատճառով երեխաները եւս նախընտրում են դասերն անցկացնել դրսում:

Թիվ 19 դպրոցի մարզադահլիճը սեպտեմբերին վերանորոգվել է: Ֆիզկուլտուրայի ուսուցիչ Աշոտ Պապյանը նշեց, որ մոտ 15-20 միլիոն դրամ է ծախսվել դահլիճը վերանորոգելու համար: Փոխվել է հատակը, մարզագույքը, լուսավորությունը եւ այլն, այժմ ոչ միայն լիարժեք պարապմունքներ են անցկացնում, այլեւ միջդասարանային մրցումներ կազմակերպում:

Ե'վ մարզչները, ե'ւ աշակերտները նշում են, որ հատկապես ձմռան ամիսներին, երբ երեխաները իրենց օրը հիմնականում անցկացնում են հեռուստացույցի կամ համակարգչի առջեւ, առարկան շատ կարեւոր է եւ, կարելի է ասել, որ դասաժամերը բավարար չեն:
​
XS
SM
MD
LG