Մատչելիության հղումներ

Իրաքի ոստիկանությունը ներողություն է խնդրում Սադամի օրոք իր դաժանության համար


Իրաքի ոստիկանությունը ներողություն է խնդրել երկրի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի օրոք գործած դաժանությունների համար:

Ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ոստիկանությանը ստիպել են կատարել գործողություններ, որոնք դուրս են եկել նրա պարտականությունների շրջանակից:

Հայտարարությունը տարածվել է իրաքյան ոստիկանության կազմավորման 90-ամյակի կապակցությամբ:

Այդուհանդերձ, իրավապաշտպանները մինչ օրս քննադատում են Իրաքի անվտանգության ուժերին` չհիմնավորված ձերբակալությունների եւ ձերբակալվածներին ծաղրի ենթարկելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG