Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը աշխատանքից հեռացնում է պետական գազի ընկերության հերթական ղեկավարին


«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը աշխատանքից ազատել է պետական «Թուրքմենգազ» ընկերության տնօրեն Ամանալի Խանալեւին։

Կառավարության նիստի ժամանակ հայտարարելով այդ մասին՝ Թուրքմենստանի նախագահը ընդգծել է․ - «Մենք պետք է բարձրացնենք մեր տնտեսության ամենակարեւոր ճյուղի՝ նավթի եւ գազի արդյունաբերության արդյունավետությունը»։

Խանալեւն այս պաշտոնը զբաղեցնում է անցած տարվանից։ 2007 թվականին իշխանության գալուց ի վեր Բերդիմուհամեդովը աշխատանքից հեռացնում է «Թուրքմենգազի» արդեն երրորդ ղեկավարին։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG