Մատչելիության հղումներ

Իրանը նոր զորավարժություններ է անցկացնելու Օրմուզի նեղուցում


Իրանի ռազմական նավատորմի հրամանատարը հայտարարել է, որ Օրմուզի նեղուցում անցկացվելու են նոր զորավարժություններ:

Իրանի պաշտոնական լրատվամիջոցները փոխանցում են, որ ծովակալ Ալի Ֆադավին հայտարարել է, թե նոր խոշոր զորավարժությունները անցկացվելու են փետրվարին: Նրա խոսքով, դրանք այլ խնդիրներ են լուծելու, քան հունվարի 2-ին ավարտված զորավարժությունները:

Օրմուզի նեղուցով է անցնում նավթի փոխադրումների մոտ մեկ երրորդը: Զորավարժություններն այստեղ անցկացվում են Իրանի դեմ միջազգային տնտեսական պատժամիջոցների խստացման ֆոնին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG