Մատչելիության հղումներ

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի 8 զինծառայող է զոհվել


Ինչպես հայտնում է միջազգային ուժերի հրամանատարությունը, անցած օրվա ընթացքում Աֆղանստանի հարավում զոհվել են ՆԱՏՕ-ի ութ զինծառայողներ:

Զինծառայողները ազգությունը եւ նրանց զոհվելուն հանգեցրած միջադեպերի մասին ոչինչ չի հաղորդվում:

2011 թվականին Աֆղանստանում զոհվել է միջազգային կոալիցիայի ավելի քան 560 զինծառայող: Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերումը պլանավորված է 2014 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG