Մատչելիության հղումներ

«Էրգենեկոն»-ի գործով ձերբակալվել է Թուրքիայի բանակի Գլխավոր շտաբի նախկին պետը


Ստամբուլի դատարանը երեկ վճիռ է կայացրել, ըստ որի թուրք պաշտոնաթող գեներալ, երկրի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Իլքեր Բաշբուղը մինչեւ դատավարության սկիզբը կմնա կալանքի տակ: Գեներալը մեղադրվում է հեղաշրջման նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ:

Բաշբուղը «Էրգենեկոն»-ի գործով ձերբակալված ամենաբարձրաստիճան զինվորականն է:

Ըստ նախաքննության, այդ գաղտնի կազմակերպությունը, որի մեջ մտնում էին զինվորականներ, պաշտոնյաներ ու մտավորականության ներկայացուցիչներ, ծրագրում էր իշխանությունից հեռացնել չափավոր իսլամիստների կառավարությունը:

«Էրգենեկոն»-ի գործով անցնում են հարյուրավոր մեղադրյալներ:

Թուրքայի վարչապետ Էրդողանի ընդդիմախոսները համարում են, որ գործը շինծու է եւ հետապնդում է կառավարության հակառակորդներին ճնշելու նպատակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG