Մատչելիության հղումներ

Չեխիան ապաստան է տվել Տիմոշենկոյի ամուսնուն


Չեխիայի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Պավել Նովակը քիչ առաջ հայտնել է, որ Չեխիան ապաստան է տրամադրել Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսնուն` Ալեքսանդր Տիմոշենկոյին:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի ամուսինը` Ալեքսանդր Տիմոշենկոն, ով նախորդ տարեվերջից գտնվում է Չեխիայում, ապաստան էր խնդրել այս իշխանություններից:

51-ամյա Տիմոշենկոն ձեռներեց է, քաղաքական գործունեությամբ երբեք չի զբաղվել: Նրա կնոջը Կիեւի դատարանը անցած տարվա հոկտեմբերին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման` Ռուսաստանի հետ գազի մատակարարման պայմանագրերը կնքելիս իր լիազորությունները գերազանցելու համար:

Չեխիան, հիշեցնենք, արդեն քաղաքական ապաստան տվել էր Յուլիա Տիմոշենկոյի կառավարության էկոնոմիկայի նախարար Բոգդան Դանիլիշինին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG