Մատչելիության հղումներ

Օբաման հաստատեց Բելառուսի նկատմամբ պատժամիջոցները


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հաստատել է Բելառուսի նկատմամբ նոր պատժամիջոցները։

Պատժամիջոցների մասին փաստաթուղթը ավելի վաղ ընդունել էր ամերիկյան Կոնգրեսը։ Դրանով վիզային արգելք եւ ֆինանսական պատժամիջոցներ են սահմանվում բելառուսցի ավելի մեծ թվով պաշտոնյաների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների նկատմամբ։

Փաստաթուղթը նաեւ կոչ է անում Հոկեյի միջազգային ֆեդերացիային՝ չեղյալ հայտարարել 2012 թվականի աշխարհի առաջնությունը Բելառուսում անցկացնելու որոշումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG