Մատչելիության հղումներ

2012-ի առաջին գործադուլը Հունաստանում


Հունաստանում այս տարվա առաջին գործադուլն է սկսվել։

Ակցիան անցկացնում են բժիշկները եւ դեղագործները՝ բողոքելով առողջապահության ոլորտում սպասվող փոփոխություններից։

Հունական պետությունը ձգտում է կրճատել առողջապահական ծախսերը՝ 2009 թվականի 10.6 միլիարդ եվրոյից դրանք այս տարի հասցնելով 7 միլիարդի։

BBC-ի փոխանցմամբ՝ հիվանդանոցների բժիշկները հայտարարել են, որ մինչեւ հինգշաբթի զբաղվելու են միայն հրատապ բուժում պահանջող դեպքերով։

Դեղագործները վրդովված են պետական ծախսերը նվազեցնելու նպատակով դեղերի գները իջեցնելու՝ կառավարության ծրագրերից եւ այսօր 48-ժամյա գործադուլ են սկսել։

Հունաստանի առողջապահության նախարար Անդրեաս Լովերդոսը հայտարարել է, որ դեղերի գների իջեցումը հնարավորություն կտա այս տարի տնտեսել 90 միլիոն եվրո։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG