Մատչելիության հղումներ

Դանիան ստանձնում է ԵՄ-ի նախագահությունը, Իռլանդիան՝ ԵԱՀԿ-ի


Այսօրվանից Դանիան ստանձնում է Եվրամիության փոխանցիկ նախագահությունը՝ փոխարինելով Լեհաստանին։

Դանիան ԵՄ-ի նախագահությունը ստանձնում է Եվրամիության համար ճգնաժամային ժամանակաշրջանում՝ համաեւվորապական արժույթի՝ եվրոյի ճակատագրի շուրջ շարունակվող քննարկումների ֆոնին։

Դանիան Եվրամիության անդամ այն 10 երկրներից է, որը եվրոյի գոտի չի մտել։

Եվրոպական կարեւոր մեկ այլ կառույցի՝ Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունն էլ այսօրվանից ստանձնում է Իռլանդիան՝ փոխարինելով Լիտվային։

ԵԱՀԿ-ն կարեւոր դեր ունի Լեռնային Ղարաբաղի, Տրանսդնեստրի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտությունների կարգավորման բանակցություններում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG