Մատչելիության հղումներ

Իրանը նոր հրթիռի փորձարկում է իրականացրել


Հորմուզի նեղուցում անցկացվող զորախաղերի ընթացքում Իրանը այսօր հաջողությամբ «երկիր – երկինք» տիպի միջին հեռահարության հրթիռ է փորձարկել։

Պաշտոնական ԻՐՆԱ գործակալության փոխանցմամբ, հրթիռը ամբողջությամբ «նախագծվել եւ արտադրվել է» Իրանում։

Անցնող տարվա վերջին օրերին Հորմուզի նեղուցում լարվածությունը անընդհատ աճում է։ Իրանի ռազմական նավատորմը զորավարժություններ է անցկացնում այստեղ եւ վերջերս սպառնացել է, թե պատերազմի պարագայում կփակի այն։ Մինչդեռ, Հորմուզի նեղուցով իրականացվում է նավթի համաշխարհային առեւտրի մոտ մեկ-երրորդը։

Միացյալ Նահանգները ռազմանավեր է տեղակայել Պարսից ծոցում եւ զգուշացրել, որ դրանք հարկ եղած դեպքում կուղեւորվեն դեպի նեղուց եւ կապահովեն Հորմուզի ապաշրջափակումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG