Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս քիչ ուտել եւ չչարաշահել ալկոհոլը


Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է՝

• սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր,

• սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին,

• աղցանները մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ,

• զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոներից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը նախապես եռացնել 20-25,

• սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը, բացառել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի համատեղ պահպանումը սառնարանում,

• սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել,

• սնվել թեթեւ, քիչ քանակությամբ, չխառնել կերակրատեսակները,

• չչարաշահել ալկոհոլային խմիչքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG