Մատչելիության հղումներ

Մերկելը իր ամանորյա ուղերձում խոսել է եվրոյի ապագայի մասին


Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այսօր հեռարձակված իր ամանորյա ուղերձում հայտարարել է, որ Եվրամիության միացյալ արժույթը՝ եվրոն, սպառողների համար ավելի հարմարավետ է դարձրել կյանքը եւ ուժեղացրել է Գերմանիայի տնտեսությունը։

Մերկելը, սակայն, նշել է, որ եվրագոտու 17 անդամ երկրներից մի քանիսի մոտ ծայր առած ֆինանսավարկային ճգնաժամը սպառնում է միացյալ արժույթի ապագային։ Եվրամիության խոշորագույն տնտեսության՝ Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ եվրոպական երկրները պետք է առավել սերտորեն համագործակցեն եվրոյի կայությունն ապահովելու համար։

Մերկելը նաեւ զգուշացրել է, որ 2012 թվականը կարող է ավելի ծանր տարի լինել քան 2011-ը, մինչ Եվրոպան շարունակում է պայքարել ֆինանսավարկային ճգնաժամի դեմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG