Մատչելիության հղումներ

Թուրքիան խոստովանում է, որ ռազմաօդային ուժերի հարվածից 35 քաղաքացիական անձ է զոհվել


Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Հուսեյն Չելիքը հաստատել է, որ ռազմաօդային ուժերի նախորդ գիշերն իրականացրած ռմբակոծության 35 զոհերը քաղաքացիական անձինք էին, այլ «ոչ թե ահաբեկիչներ»։

Չելիքը ասել է, որ իշխանությունները հետաքննում են միջադեպը, որպեսզի պարզեն, թե ինչպե՞ս է զինված ուժերին թերի տեղեկատվություն փոխանցվել, որի հետեւանքով քաղաքացիականները ռմբակոծության են ենթարկվել։

Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր, որ բանակը Իրաքի սահմանամերձ՝ քրդաբնակ տարածքում ահաբեկիչների դեմ օպերացիա է իրականացրել, քանի որ տեղեկություն է ստացվել, որ Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները հարձակում են նախապատրաստում Թուրքիայի բանակի ամրակետերի ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG