Նոր տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նրանց գալիք տոների կապակցությամբ, մաղթել հաջողություններ: Հանրապետության ղեկավարը համոզվածություն է հայտնել, որ 2012 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման և առաջընթացի տարի:
«2011 թվականը, ընդհանուր առմամբ, հաջող եւ արդյունավետ տարի էր ձեր աշխատանքի տեսանկյունից», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, անդրադառնալով ավարտվող տարուն, ասել է Սերժ Սարգսյանը: - «Մեր երկրում լրատվամիջոցների գործունեության բնագավառում առաջընթացն իսկապես նկատելի է: Կարելի է արձանագրել քաղաքական մշակույթի փոփոխություն, որն արտացոլում է մեր հասարակության հասունությունը: Այնուամենայնիվ, դեռեւս շատ վաղ է խոսել լուրջ հաջողությունների մասին եւ փոխադարձ շնորհավորանքներ հղելը, իրոք դեռեւս վաղ է»:
Շեշտելով, որ գալիք` խորհրդարանական ընտրություններին տարին, «կարեւոր ժամանակաշրջան է», նախագահը շարունակել է. - «2012 թվականին մենք` բոլորս միասին, պետք է ապացուցենք, որ կարող ենք ունենալ տարբեր քաղաքական հայացքներ եւ նպատակադրումներ, սակայն կիսում ենք մեկ ընդհանուր արժեհամակարգ, որը հիմնված է օրենքի գերակայության, ազնիվ մրցակցության, արդար գործընթացի վրա...Այդ արժեհամակարգը պահանջում է, որ միասին շարունակենք քարոզել քաղաքական հանդուրժողականություն եւ փոխադարձ հարգանք: Ընտրությունները թեժ քննարկումների շրջան են, սակայն հուսով եմ, որ կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը եւ պիտակավորումը չեն, որ պետք է ակտիվություն հաղորդեն քաղաքական կյանքին»:
«Այդ պատճառով օգտվում եմ այս առիթից եւ հորդորում լրատվական դաշտի բոլոր դերակատարներին լինել անաչառ եւ անկողմնակալ` գիտակցելով 2012 թվականին մեր երկրում սպասվող քաղաքական գործընթացների կարեւորությունը», - հավելել է Սերժ Սարգսյանը:
«Որքան էլ մեր խնդիրները պայմանավորված լինեն դժվար հաղթահարելի, օբյեկտիվ պատճառներով, միեւնույն է, սոցիալական, իրավական կամ այլ բնույթի խնդիրներ ունեցող մեր հայրենակիցների համար իրավիճակի հիմնական մեղավորը մնում են իշխանությունները», - իր խոսքում նշել է երկրի նախագահը: - «Եվ ամեն ինչի համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս մեր մասով` անկախ պաշտոնից կամ քաղաքական գաղափարական կողմնորոշումից: Ես ընդունում եմ, որ մեր հայրենիքում նկատվող` դեռեւս չլուծված բազում հարցեր կան, որոնք դժվարացնում են բոլորիս կյանքը կամ անհարմարություններ ստեղծում: Քաջ գիտակցում եմ դրանց հաղթահարման ճանապարհին իմ պարտականությունը, տեղն ու դերը՝ որպես Հանրապետության Նախագահ: Միեւնույն ժամանակ մենք չենք կարող չգիտակցել հասարակական հարաբերությունների որակը փոխելու խիստ անհրաժեշտությունը, այլապես հետեւանքը թե՛ պետության, թե՛ հանրության համար կլինի անչափ ծանր: Եվ այս առումով մենք բոլորս միասին դեռ լուրջ անելիքներ ունենք»: