Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզան իր դիվանագիտական առաքելությունը ավարտելու կապակցությամբ հանդիպում է երկրի ղեկավարների հետ։
Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի նշանակումը ամերիկյան Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում անցած տարի արգելափակել էին հայամետ երկու սենատորներ։ Տարեվերջին շրջանցելով Սենատի հաստատումը` նախագահ Բարաք Օբաման Բրայզային նշանակեց դեսպան Ադրբեջանում: Ամերիկյան օրենսդրության համաձայն, սակայն, մեկ տարվա ընթացքում նախագահի ուղղակի հրամանագրով նշանակված ցանկացած դեսպան պետք է հաստատման գործընթաց անցնի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում:
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատու Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, թե արդեն կարելի է վերջնականապես հայտարարել, որ Սենատում այլեւս չի լսվի Ադրբեջանում Բրայզայի գործունեությունը շարունակելու հարցը։
«Այո, այս նիստում` վստահորեն, այլեւս օրերը համրված են։ Պարոն Բրայզան մեկ տարի առաջ դեկտեմբերի 30-ին էր նշանակվել` մեկ տարվա համար, նշանակված էր նախագահ Օբամայի կողմից` շրջանցելով Սենատի պրոցեսը։ Այն ժամանակ մենք բողոքեցինք, որ սխալ, նախ, թեկնածուն էր` որպես Ամերիկայի դեսպան Ադրբեջանում, եւ նաեւ սխալ որոշում էր պարոն նախագահի կողմից, որ շրջանցի Սենատի տեսակետը այս հարցի շուրջ», - ասաց Էլիզաբեթ Չուլջյանը` շարունակելով. - «Հիմա, որ տարին բոլորեց, առիթ է, որ նոր անձ, նոր դեմք նշանակվի, որը կարողանա բերել նոր գաղափարներ եւ կարողանա այլեւս այդ կողմնակալությունը, որ ցուցաբերում էր պարոն Բրայզան, այլեւս մեկ կողմն դնելով` նոր սկիզբ լինի Ամերիկա - Ադրբեջան հարաբերությունների եւ դրա միջոցով` Ամերիկա - Կովկաս հարաբերությունների»։
Անդրադառնալով Բրայզայի չհաստատման փաստի կապակցությամբ ամերիկյան մամուլում հնչած այն մեկնաբանություններին, թե հատուկ շահերը գերադասվում են ազգային շահերին, եւ հայկական լոբբիստական կազմակերպությունները, փաստորեն, միջամտում են մեկ այլ երկրում Միացյալ Նահանգների դեսպանի նշանակման հարցում, Հայ դատի գրասենյակի մամուլի պատասխանատուն ասաց. - «Դժբախտաբար, այս ամբաստանությունները, ինչպես դա տեղի ունեցավ The Washington Post-ի խմբագրական կազմի կողմից, միջոց են` լռեցնելու ամերիկահայ գաղութի ձայնը եւ մասնակցությունը ընդհանրապես ամերիկյան քաղաքական պրոցեսին»։
«Մի պատճառ կա, որ երբ նախագահը ներկայացնում է թեկնածուի` որպես դեսպան որեւէ երկրում, այդ անձը պետք է անցնի Սենատի պրոցեսով։ Սա ամերիկյան պրոցեսն է, պրոցես է, որում ամերիկահայ գաղութը իր իրավունքը ունի` մասնակցելու իր ձայներով, իր քվեներով, եւ այլն։ Եվ այն անձինք, որոնք պաշտպանում են պարոն Բրայզային, հաճախ որոնք կապված են հիմնարկների, որոնք մեծ գումարներ են ստանում նավթային ընկերությունների կողմից եւ այլ մեծ առեւտրական ընկերությունների, որոնք գործ են անում Ադրբեջանում, պետք չէ ինչ-որ ձեւով ավելի մեծ ձայն ունենան կամ առիթ ունենան նսեմացնելու ամերիկահայ գաղութի մասնակցությունը ընդհանուր ամերիկյան քաղաքական պրոցեսում», - ընդգծեց Էլիզաբեթ Չուլջյանը։