«2011 թվականը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի համար հաջողությունների պահպանման եւ թերացումների նվազեցման տարի էր», - երեկ հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստին, որի ժամանակ ամփոփվել են 2011 թվականի մարտական եւ զորահավաքային պատրաստականության, զորքերի ու շտաբերի օպերատիվ եւ մարտական պատաստության արդյունքներն ու նախանշվել 2012 թվականի ուսումնական տարվա խնդիրները, Սեյրան Օհանյանը ասել է. - «Զինված ուժերը պատվով են կատարել իրենց մարտական խնդիրները: Արդիական սպառազինությամբ համալրման, միջազգային ռազմական համագործակցության խորացման, ռազմակրթության ոլորտում բարեփոխումների շնորհիվ Զինված ուժերի մարտունակությունը 2011 թվականին ավելի է բարձրացել: Զինված ուժերի ստորաբաժանումները ազգային եւ միջազգային զորավարժությունների ընթացքում կատարելագործել են մարտի վարման հմտությունները»:
Խոսելով շփման գծում տիրող իրավիճակի մասին` պաշտպանության նախարարը, մասնավորապես, ասել է. - «Ադրբեջանը շարունակում է հանդես գալ ռազմատենչ հայտարարություններով՝ դրան զուգակցելով ռազմականացման քաղաքականություն: Հակառակորդի հնարավոր սադրանքին արժանի հակահարված տալու համար հարկավոր է մշտապես զգոն լինել, Զինված ուժերը մշտապես մարտունակ վիճակում պահել, որի կարեւոր պայմանն է ամենօրյա քրտնաջան աշխատանքը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը եւ կարգապահության ամրապնդումը»:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն` նիստի ժամանակ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը փաստել է, որ նախորդ տարիների համեմատ 2011 թվականին ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը զգալիորեն աճել են, սակայն Հայաստանի Զինված ուժերը բոլոր ոտնձգություններին արձագանքել են համարժեքորեն:
Զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը, անդրադառնալով 2011 թվականին Զինված ուժերում գրանցված հանցագործություններին ու օրինախախտումներին, փաստել է, որ նախորդ տարիների համեմատ Զինված ուժերում 2011 թվականին մահացության եւ սպանության դեպքերը կտրուկ նվազել են, սակայն դա բավարար չէ, եւ դեռեւս շատ անելիքներ կան հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: