Մատչելիության հղումներ

Երկրաշարժ Հայաստան - Թուրքիա սահմանային գոտում


Այսօր տեղական ժամանակով ժամը 11.52 Հայաստան - Թուրքիա սահմանային գոտում` Արտաշատ քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ, տեղի է ունեցել 3.0 մագնիտուդով երկրաշարժ:

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 5 կիլոմետր խորության վրա:

Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է 4 բալ ուժգնությամբ Արտաշատ քաղաքում, Դվին, Ոստան, Քաղցրաշեն գյուղերում, 3 բալ` Երեւան, Մասիս, Արարատ քաղաքներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG