Մատչելիության հղումներ

Ռուսաստանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուներ կգրանցի Զյուգանովին եւ Ժիրինովսկուն


Այսօր Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովին եւ Լիբերալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկուն կգրանցի որպես նախագահի թեկնածուներ:

Ավելի վաղ գրանցվել են իշխող «Եդինայա Ռոսիա»-ի կողմից առաջադրված Վլադիմիր Պուտինն ու «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը:

Նախագահության մյուս հավակնորդներին, այդ թվում` «Յաբլոկո» կուսակցությունը գլխավորող Գրիգորի Յավլինսկուն գրանցման համար անհրաժեշտ է մինչեւ հունվարի 18-ը հավաքել 2 միլիոն ստորագրություն:

Ռուսաստանի նախագահի ընտրությունները նախատեսված են մարտի 4-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG