Մատչելիության հղումներ

Թուրքիան շարունակում է խոսել Ֆրանսիայի «աններելի սխալի» մասին


Պաշտոնական Անկարան հայտարարում է, թե Ֆրանսիան աններելի սխալ է թույլ տվել` Ազգային ժողովում ընդունելով Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը թուրքական հեռուստատեսությանը տված հարցազրույցում Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի քայլերը որակել է «անհավատալի», «մանր քաղաքական հաշվարկներ»` պայմանավորված Ֆրանսիայում ապրիլին անցկացվելիք նախագահական ընտրություններով:

Գյուլը ասել է, թե վրդովված է հատկապես այն փաստով, որ Ֆրանսիան մտադիր է պատժել այլ կերպ մտածողներին։

«Նույնիսկ պատմական գիտությունների պրոֆեսորը չի կարող ասել, որ դա է ճշմարտությունը», - Today’s Zaman-ի փոխանցմամբ` հայտարարել է Թուրքիայի նախագահը, հույս հայտնելով, թե Ֆրանսիան հետ կկանգնի իր «սխալներից»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG