Մատչելիության հղումներ

Գյումրիում բնակբաշխման վիճակահանություն է տեղի ունեցել


Նորակառույց շենքեր Գյումրիում, արխիվային լուսանկար
Նորակառույց շենքեր Գյումրիում, արխիվային լուսանկար
Մինչեւ տարեվերջ խոստացված 1750 բնակարանների շահագործման փոխարեն երեքշաբթի օրը Գյումրիում միայն չորս սենյականոցի հավակնող անօթեւան շահառուներ վիճակահանությամբ ճշտեցին, թե հաջորդ տարի շահագործվով բնակարաններից որն ում է բաժին հասնելու:

«Մենք ունենք 191 հերթագրված շահառու, այսօրվա վիճակահանությանը մասնակցում են 109 շահառուներ, մոտ 59 ընտանիք հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում հավակնորդ են դարձել երկու եւ երեք սենյականոց բնակարանների, 5-ից ավելի ընտանիքներ հանրապետությունից բացակայում են եւ 15 ընտանիք, ցավոք սրտի, շահառու չեն ճանաչվել, որովհետեւ նախկինում ունեցել են բնակարան կամ իրենց բնակարանները միտումնավոր վաճառել են, որպեսզի դառնանա շահառուներ», - լրագրողների հետ զրույցում պարզաբանեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

23 տարի բնարականին սպասած եւ դեռ ընդամենը ապագա բնակարանների հասցեները ճշգրտած շահառուները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում այսօր ասում էին, թե արդեն հույսները կորցրել էին, որ կարող են բնակարանատեր դառնալ:

Սակայն վիճակահանության ընթացքում եղան նաեւ բնակարանից հրաժարվողներ:

«Մենք կորցրել ենք առաձին` երեք եւ մեկ սենյականոց բնարակաները, բայց մեզ մտցրել են չորս սենյականոց ստացողների մեջ: 15 անձով հնարավո՞ր է գնալ մի բնարականում [ապրել], ամուսինս էլ` հաշմանդամ», - իր որոշումը բացատրեց չորս սենյականոցից հրաժարված կինը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք կարող է ստույգ ժամկետ նշել, թե երբ կոնկրետ կշահագործվեն 1756 բնակարանները, քաղաքաշինության նախարարը պատասխանեց. - «Ես կարծում եմ` 2012 թվականի առաջին եռամսյակում: Բնակարանները կհանձնվեն, ես ուզում եմ մեկ անգամ նորից հավաստիացնել, որ ոչ մի խնդիր չունենք, բնակշինարարության հետ կապված ամենակարեւորը ֆինանսական միջոցներն են, կան համապատասխան հատկացված ֆինանսական միջոցներ, եւ չեմ տեսնում մեծ խնդիր, որ շահագործման չհանձնենք: Լավ է ուշացումով անենք, բայց աշխատանքները որակով հանձնենք բնակչին` ելնելով մեր նախորդ տարիների դառը փորձից: Շինարարության ընթացքը այս պահին կասեցված չէ, կատարվում են ներքին հարդարման աշխատանքներ»:

Աղետի գոտու վերականգման հերթական ծրագիրը նախատեսում էր աղետի գոտում լուծել 7000 անօթեւան ընտանիքների` բնակարանով ապահովելու խնդիրը: Գյումրիում 4200 անօթեւան էր հաշվառված հերթացուցակում: Կառուցվող 2812 բնակարանի եւ շահառուների թվի համեմատությամբ ստացվում է, որ 1388 ընտանիքի բնակարանակով ապահովելու խնդիրը դեռ մնում է չլուծված:

Վերջիններիս բնակարանով ապահովելու խնդրի վերաբերյալ նախարար Վարդանյանն ասաց. - «Ես ինքս մինչեւ վերջ ստույգ չգիտեմ, թե ծրագրի ավարտից հետո քանի անօթեւան կմնա: Եթե ուշադրություն դարձրել եք, այս տարվա բյուջով քաղաքաշինության նախարարությանը հատկացված է 3,5 միլիարդ դրամ բնակարանների ձեռքբերման հոդվածով: Դա այն գումարն է, որ եթե կառուցվող բնակարանները չբավականացնեն շահառուներին, մենք անմիջապես որոշում կկայացնենք, իհարկե, հաշվի առնելով շահառուի ցանկությունը, նոր բնակարանային շինարարություն ենք իրականացնելու, թե բնակչի բնակարանային խնդիրը լուծելու ենք բնակարանի գնման վկայականների միջոցով»:

please wait

No media source currently available

0:00 0:05:00 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG