Մատչելիության հղումներ

Գյուղնախարարն ամփոփեց ավարտվող տարին


Հայաստանի գյուղատնտեսության նախարարի խոսքով` կառավարության կողմից «գյուղատնտեսության տարի» հռչակված 2011-ը կարելի է համարել կայացած:

Նախարար Սերգո Կարապետյանը վկայակոչեց գյուղատնտեսության համախառն արտադրանքի աճը, որ նախորդ տարվա համեմատ կազմել է 14 տոկոս:

2011 թվականը հայտարարելով գյուղատնտեսության զարգացման տարի` իշխանությունները հայտարարեցին նաեւ, որ «դեմքով շրջվում են դեպի գյուղ»: Նախարարը համարում է, որ դա իրոք այդպես է` վկայակոչելով մի շարք միջոցառումներ ու ցուցանիշներ:

Որպես օրինակ Կարապետյանը բերեց գյուղացիական տնտեսություններին ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը` հավելելով, որ 2012-ին եւս գյուղացիներին տրամադրվելու են ցածր տոկոսադրույքներով վարկեր. - «Նախորդ տարիներին եթե վարկերը տրվում էին 25-ից բարձր տոկոսներով, այս տարի մենք հասանք նրան, որ բոլոր գյուղացիական տնտեսություններին 14 տոկոսով տվեցինք վարկեր, որի 4 տոկոսը պետությունը փոխհատուցում էր: Իսկ 225 համայնքներին համար այդ սուբսիդավորման տոկոսը կազմեց 6 տոկոս, եւ գյուղացին վարկը ստացավ 8 տոկոսով: Սա ամենամեծ ձեռքբերումն էր մեզ համար: Այս տարի 15 միլիարդ գումար տրամադրվեց վարկավորման համար, եւ դրանից օգտվեցին մոտավորապես 25 հազար գյուղացիական տնտեսություններ»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որն է Հայաստանում գյուղատնտեսության ապագան` նախարարը կրկին մատնանշեց գյուղացիական միավորումները` հավելելով, թե հաջորդ տարի «լուրջ աշխատանքներ են ծավալելու գյուղացիական միավորումների ստեղծման ու զարգացման ուղղությամբ»:

«Եկող տարի մենք արդեն կոոպերացիաների մասին օրենք եւ հայեցակարգ պետք է մշակենք, որ եկող տարվանից սա արդեն օրենքի ուժ ստանա», - հայտարարեց նախարարը:

Գյուղացիները, այդուհանդերձ, ինչպես վկայում են «Ազատություն» ռադիոկայանի հարցումները, շարունակում են դժգոհել:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG