Մատչելիության հղումներ

Զորակոչից տարկետում` ֆուտբոլիստ Արաս Օզբիլիզին


Կառավարության այսօրվա որոշմամբ մինչեւ 2013 թվականի գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել Հայաստանի ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների ազգային հավաքականի անդամ Արաս Օզբիլիզին։

Կառավարությունը նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է բալետի արտիստ Արման Գրիգորյանին` նկատի ունենալով նրա բացառիկ ընդունակություններն ու խոստումնալից ապագան, միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը։

Մինչեւ ուսումնառության ավարտը` 2014 թվականի աշնանային զորակոչ, տարկետում են ստացել արտերկրի բուհերում սովորող հայաստանցի երեք ուսանողներ։


Հովհաննես Շողիկյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG