Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նոր Պետդումայի խոսնակ ընտրվեց Սերգեյ Նարիշկինը


Ռուսաստանի վեցերորդ գումարման Պետդումայի պատգամավորները նորընտիր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ այսօր պալատի խոսնակ են ընտրել երկրի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Նարիշկինին։

Ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` Նարիշկինի թեկնածության օգտին քվեարկել է 238 պատգամավոր` ճիշտ այնքան, որքան տեղեր ներկայիս Պետդումայում ունի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը։ Դեմ են քվեարկել 88 պատգամավորներ, ձեռնպահ չկա։

Նարիշկինի մրցակիցներն էին կոմկուսի ներկայացուցիչ Իվան Մելնիկովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին եւ «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը, որոնք ստացել են, համապատասխանաբար, 208, 204 եւ 203 կողմ ձայներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG