ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Սիրիայում, Իրանում եւ Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների խախտումները դատապարտող բանաձեւ է ընդունել:
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկում է Ռուսաստանի կողմից առաջարկված մեկ այլ նախագիծ, որը դատապարտում է ուժի կիրառումը Սիրիայում, երկրի իշխանություններին առաջարկում է քաղաքներից դուրս հանել զորքերը, ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ ընդդիմության հետ երկխոսություն սկսել: Այդ նախագծում, սակայն, որեւէ բառ չկա պաշտոնական Դամասկոսի նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին:
Արեւմտյան պետությունները համարում են, որ առաջարկվող նախագիծը բավականաչափ կոշտ չէ նախագահ Բաշար Ասադի եւ նրա կառավարության համար:
ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում հակակառավարական ցույցերի ընթացքում ավելի քան 5 հազար մարդ է մահացել, ուստի կարելի է խոսել մարդկության դեմ կատարված հանցագործության մասին: