Մատչելիության հղումներ

Կաղանդ պապը կողմնակից է չծխելուն


Կաղանդ պապն ընդդեմ ծխելու
please wait

No media source currently available

0:00 0:03:39 0:00
Կաղանդ պապը «Ձմեռային փառատոն Հայաստան 2011»-ի շրջանակներում այցելեց Երեւանի սննդի այն վայրերը, որտեղ չեն ծխում ու իր բարեմաղթանքները հղեց թե' աշխատողներին, թե' այցելուներին:

«Ես եկել եմ ողջունելու, որ մեր քաղաքում կան սրահներ, որտեղ չեն ծխում: Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ մեր քաղաքը դառնա չծխողների քաղաք, օրինակ լինեք բոլորի համար, որովհետեւ այն հեռավոր մոլորակում, որտեղից ես եկել եմ, ծխողներ չկան», - ասաց նա:

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշում է, որ փառատոնի շրջանակներում ակցիան իրականացնում են առաջին անգամ, նպատակ ունենալով բնապահպանական ուղղվածություն ունեցող ձմեռային փառատոնի միջոցառումների շարքը համալրել եւս մեկ բնապահպանական ակցիայով:

«Որոշեցինք օգտագործել նաեւ Կաղան պապի բարի, մարդասեր կերպարը եւ նրա միջոցով մարդկանց խրախուսել, որպեսզի չծխեն մասնավորապես այն վայրերում, որտեղ չի կարելի ծխել», - ասաց Ճորոխյանը:

Ակցիայի շրջանակներում կազմակերպիչները հայտարարել էին առցանց խաղ մրցույթ` գտիր Կաղանդ պապին, ասա գաղտնաբառը, շահիր մրցանակ ու օգնիր բարելավել ծխից զերծ տարածքները: Ճորոխյանը նշում է, որ հուշումները «Ձմեռային փառատոն Հայաստան»-ի «Ֆեյսբուք»-ի էջում են:

«Կանաչաստան» հասարակական կազմակերպության նախագահ, փառատոնի նախաձեռնող եւ կազմակերպիչ Րաֆֆի Նիզիբլյանը նշում է, որ հույս ունեն փառատոնի երկրորդ միջոցառման շրջանակներում քաղաքը վերածել հեքիաթային աշխարհի` հենց հասարակության ակտիվ մասնակցության արդյունքում:

«Հաջորդ շաբաթ կունենանք երկրորդ մրցույթ եւ դա նպատակ ունի խրախուսել մարդկանց` զարդարել իրենց տան պատուհաններն ու պատշգամբները, եւ լավագույն զարդարողը կարժանանա մրցանակի», - ասաց նա:

«Ձմեռային փառատոն Հայաստան»-ը անցկացվում է 2007 թվականից` Deem communications ընկերության նախաձեռնությամբ, իսկ 2008 թվականից այն իրականացվում է «Կանաչաստան» ՀԿ-ի կողմից: Փաստորեն այս տարի փառատոնը դառնում է 5 տարեկան: Նիզիբլյանը ասաց, որ նոր միջոցառումների կողքին ավանդական ու սիրելի դարձած տոնածառների մրցույթ այս տարի եւս որոշել են իրագործել: Տարբեր երաժշտական ուղղվածությունները ունեցող երաժշտական օրերի, տոնական շքերթներ կողքին կլինի նաեւ Ձմեռ պապիների մարաթոն:

«Աբովյան փողոցից մինչեւ հրապարակ կլինի Ձմեռ պապիների վազք, դա գույն եւ աշխուժություն կհաղորդի տոնական օրերին», - ասում է Նիզիբլյանը:

Կազմակերպիչները մտադիր են այս տարի ընդլայնել փառատոնի շրջանակներն ու դուրս գալ Երեւանից: Րաֆֆի Նիզիբլյանի խոսքով` այս կերպ ցանկություն կա կապ ստեղծել քաղաքի ու մարզերի միջեւ, նպաստել նաեւ ձմեռային ներգնա տուրիզմի զարգացմանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:24 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG