Մատչելիության հղումներ

Նալբանդյանը Մոսկվայում մասնակցեց ՍԾՏՀ-ի նախարարական հանդիպմանը


Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի 25-րդ հանդիպումը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԾՏՀ-ի դիտորդ երկրների, մի շարք միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` օրակարգում էին առեւտրի, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, բնապահպանության, զբոսաշրջության, արտակարգ իրավիճակների արձագանքման ոլորտներում կազմակերպության անդամ երկրների համագործակցության հարցերը:

Իր ելույթում Էդվարդ Նալբանդյանը, մասնավորապես, կարեւորել է ՍԾՏՀ-ի 20-ամյակի նախաշեմին կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձեւավորման եւ խթանման նշանակությունը:

Հանդիպման արդյունքում ՍԾՏՀ-ի արտգործնախարարներն ընդունել են 80-ից ավելի որոշումներ եւ առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Ռուսաստանից փոխանցվել է Սերբիային, որը կնախագահի կազմակերպությունը 2012 թվականի առաջին կեսին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG