Երեկ Վենետիկում համաձայնագիր է ստորագրվել Երեւանը եւ Վենետիկը քույր քաղաքներ հռչակելու գործընթացն սկսելու վերաբերյալ։
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` համաձայնագիրը ստորագրել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին։ Վենետիկի քաղաքապետարանում կայացած միջոցառմանը ներկա է գտնվել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Տարոն Մարգարյանը Վենետիկի քաղաքապետին հրավիրել է Երեւան՝ 2012 թվականի ապրիլի 23-ին մասնակցելու Երեւանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին, իսկ հոկտեմբերին՝ իր գլխավորած պատվիրակությամբ ներկա գտնվելու Երեւանի 2794-րդ տարեդարձին: