Մատչելիության հղումներ

Ֆրանսիական դատարանը դատապարտեց Շիրակին


Ֆրանսիայի դատարանը այսօր երկրի նախկին նախագահ Ժակ Շիրակին երկու տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել կոռուպցիայի համար։

Շիրակը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել 1977 - 95 թվականներին որպես Փարիզի քաղաքապետ պաշտոնավարման ժամանակ հանրային միջոցները վատնելու եւ վստահությունը չարաշահելու մեջ։ Ինքը նախկին նախագահը հերքում է այդ մեղադրանքները։

Ժակ Շիրակը, ով Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 1995 - 2007 թվականներին, ֆրանսիական պետությունը ղեկավարած առաջին գործիչն է, ով դատապարտվում է Երկրորդ աշխարհամարտից հետո։

79-ամյա նախկին նախագահը ներկա չի եղել իր դատավճռի հրապարակմանը` առողջական պատճառներով։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG