Մատչելիության հղումներ

Մասնակցում են միայն կին ռեժիսորները


Երեւանում անցկացվող «Կին» միջազգային կինոփառատոնի ռեժիսորները եւ ժյուրին կանայք են: Տղամարդկանց մուտքն արգելված չէ, բայց նրանք ներկայանում են հյուրի, հանդիսատեսի կամ ֆիլմի հերոսի կարգավիճակով:

Կին - տղամարդ, երեխա - ծնող հարաբերություններ, տղամարդու աշխատանք կատարող կին կամ տղամարդկանց աշխարհում չգնահատված կին. փառատոնում ներկայացված ֆիլմերը տարբեր թեմաներով են, միակ պայմանով` բոլորի հեղինակը կին է:

«Մենք իրականում չենք սահմանափակում մեր ֆիլմերի գաղափարները, որ պետք է անպայման կանանց մասին լինեն: Կարեւորը, որ ֆիլմի հեղինակը կին լինի, այսինքն ուզում ենք, որ հնչի կնոջ տեսակետը», - նշեց փառատոնի նախագահ Մարիամ Օհանյանը:

Ռեժիսոր, լրագրող Վիկտորիա Փոշոտյանը չորրորդ անգամ է մասնակցում փառատոնին: Առաջին ֆիլմը Կարինե Խոդիկյանի համանուն պիեսի հիման վրա նկարահանված «Էտյուդ» -ն էր: Այս տարի ներկայացրել է «Մի պատմություն իմ կյանքից» ֆիլմը: Պատմությունն իրական է, բայց ուրիշի կյանքից, եւ իրականում, այսպես ասած, «happy end» չուներ, բայց ֆիլմը դրական են ավարտել:

Ընտանեկան կոնֆլիկտ, տատիկ, սեր ու ամուսնական առաջին գիշեր. այս տարվա հայ ռեժիսորների ֆիլմերն անդրադարձել էին այս խնդիրներին: Փառատոնին իրենց ֆիլմերն են ներկայացնում կին ռեժիսորներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի նախագահը նշեց, որ արեւմտյան ֆիլմերում ավելի շատ են ծնողների ու երեխաների հարաբերությունները բնութագրող ֆիլմեր, իսկ, օրինակ, իրանցի կին ռեժիսորները շատ ավելի ազատ են իրենց մտածելակերպով, որն էլ արտահայտվում է ֆիլմերում, քան հայերը:

«Նրանք շատ ավելի ակտիվ են, ավելի շատ են բարձրաձայնում իրենց խնդիրների մասին, եւ այդ առումով նրանց ֆիլմերը շատ ավելի ուժեղ են, քան մերը: Հաճախ մեր կանայք չեն խոսում կամ չեն խոստովանում իրենց խնդիրները, դրանք մեզ մոտ շատ ավելի ծածուկ, լղոզված վիճակում են» - ասաց Օհանյանը:

Վիկտորիա Փոշոտյանն էլ նշեց, որ հայ ռեժիսորներին լավ ֆիլմեր նկարահանելու համար պակասում է ֆինանսավորումը եւ հնարավորությունները:

please wait

No media source currently available

0:00 0:05:08 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG