Մատչելիության հղումներ

Ահմադինեջադի վրա կոշիկ են նետել


Իրանի Մազանդարան գավառում նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ենթարկվել է հարձակման, հղում կատարելով իրանական մի շարք լրատվամիջոցների, հաղորդում է Euronews-ը:

Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով, տեղի գործարաններից մեկի աշխատակիցը կոշիկ է շպրտել Իսլամական Հանրապետության նախագահի ուղղությամբ` այդպիսով բողոքելով իր աշխատավարձը մեկ տարի շարունակ ուշացնելու դեմ:

Euronews-ի փոխանցմամբ, Ահմադինեջադի հետ հանդիպմանը հավաքված մարդիկ ծեծի են ենթարկել կոշիկ նետողին եւ նրան ամբոխի հաշվեհարդարից հնարավոր է եղել փրկել միայն ոստիկանների միջամտության շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG