Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն իր երկարատեւ աշխատանքային շրջագայությունից վերադարձել է գոհ, քանի որ ճամփորդությունը եղել է արդյունավետ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:
«Ընդհանուր առմամբ, եթե հաշվենք բոլոր նախագահների պաշտոնական այցելությունները, սա ամենից երկարներից մեկն էր», - նշեց Դավիթ Բաբայանը: - «Այցելել ենք 3 մայրցամաք: Այցելությունը սկսվել է Ռուսաստանի Դաշնությունից` Մոսկվա քաղաքից, այնուհետեւ պատվիրակությունը, նախագահի գլխավորությամբ, մեկնել է Գերմանիա, որտեղ Քյոլնում հանդիպել է հայ համայնքի հետ, եւ Բեռլինում` Բունդեսթագում, պատգամավորների հետ»:
Այնուհետեւ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա, որտեղ ԼՂ նախագահը Բեռնում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանի անդամների հետ, Բեռնում եւ Ժնեւում հարցազրույցներ տվել Շվեյցարիայի մի շարք առաջատար լրատվամիջոցների:
Նախագահ Սահակյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում մի շարք հանիպումներ է ունեցել: Դավիթ Բաբայանը կարեւորեց հատկապես Կալիֆորնիայի եւ Լոս Անջելեսի պաշտոնյաների հետ հանդիպումները:
Բակո Սահակյանը այցելել է նաեւ Արգենտինա, որտեղ հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վերջին անգամ ԼՂ նախագահը Արգենտինա է այցելել 1996 թվականին, երբ նախագահի պաշտոնում էր Ռոբերտ Քոչարյանը:
«Արգենտինայում շատ հաջող հանդիպում է տեղի ունեցել նաեւ խորհրդարանում երկու տասնյակից ավելի խորհրդարանականների հետ եւ այնտեղ արդյունավետ քննարկումներ են եղել: Ամենից կարեւոր հանդիպումներից կարելի է համարել նախագահի դասախոսությունը Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդում»,- այցի այս մասի վերաբերյալ մանրամասնեց Դավիթ Բաբայանը` շեշտելով, որ Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդում հիմնականում հանդես են գալիս պետությունների ղեկավարներ: Այդտեղ հանդես են եկել, մասնավորապես, ԱՄՆ-ի եւ Հայաստանի նախագահները:
Դավիթ Բաբայանի խոսքերով, ԼՂ ղեկավարի արտասահմանյան բոլոր հանդիպումներն անցել են Ադրբեջանի կողմից խիստ ճնշման պայմաններում: - «Սակայն բոլոր պլանավորված հանդիպումները կայացել են եւ դրանց արդյունավետությունը առաջիկայում տեսանելի կլինի», - նշեց Դավիթ Բաբայանը: