Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում հանդիպում է ունեցել Նորին Սրբություն Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ի հետ: Այս մասին ասված է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի տարածած հաղորդագրությունում:
Հայաստանի նախագահը եւ Նորին Սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի եւ Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին: Կողմերը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Կաթոլիկ եկեղեցու միջեւ համագործակցության, հանուն համընդհանուր բարօրության՝ հասարակության մեջ երկու եկեղեցիների ունեցած մեծ դերի մասին: Ընդգծվել է սերունդներին քրիստոնեական արժեքների ոգով դաստիարակման կարեւորությունը: Սերժ Սարգսյանի եւ Բենեդիկտոս XVI-ի միջեւ տեղի ունեցած առանձնազրույցից հետո տեղի է ունեցել Հռոմի պապի հետ նախագահի գլխավորած պատվիրակության ընդլայնված կազմով հանդիպումը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Վատիկանի պետքարտուղար Կարդինալ Տարչիցիո Բերտոնեի հետ:
Կողմերը կարեւորել են երկկողմ բարձր մակարդակի հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը: Նախագահ Սարգսյանը եւ Կարդինալ Տարչիցիո Բերտոնեն խոսել են մշակութային կապերի ամրապնդման մասին եւս: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վատիկանին՝ արտերկրում հայկական մշակութային ժառանգության պահպանման համար: Երկուստեք համոզվածություն է հայտնվել, որ Հայաստանում եւ Վատիկանում դեսպանների նշանակումը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների խորացման համար:
Պետքարտուղար Կարդինալի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահը Վատիկանում այցելել է Սուրբ Պետրոս Մայր տաճար եւ տաճարի արտաքին որմնախորշում տեղադրված Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանին:
Այցի առաջին օրը Հանրապետության ղեկավարն այցելել է նաև Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթոլիկ եկեղեցի: