Ժամը 11: 41-ին վարչապետը ծաղկեպսակ դրեց Գյումրիում երկրաշարժի զոհերի հիշատակին կառուցված հուշահամալիրում` հարգանքի իր տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին:
Հուշարձանի մոտ ծաղկեպսակներ կային արդեն վաղ առավոտվանից. նախագահ Սերժ Սարգսյանի անունից, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից:
Տիգրան Սարգսյանը Գյումրիում մնաց ընդամենը 5 րոպե. անգամ չմասնակցեց եկեղեցում մատուցված հոգեհանգստի կարգին:
Հարկ է հիշեցնել, որ անցած տարի երկրի ղեկավարներից ոչ մեկը երկրաշարժի տարելիցի օրը Գյումրի չէր այցելել:
Գյումրիից Տիգրան Սարգսյանը ուղեւորվեց Ամասիա, որտեղ մասնակցեց հիմնանորոգված համայնքային կենտրոնի, մանկապարտեզի ու հիվանդանոցի բացման արարողությանը:
Մինչ վարչապետը շրջում էր նորաբաց հիվանդանոցի շենքում, «Ազատություն» ռադիոկայանը զրուցեց հավաքված ամասիացիների հետ:
«Նոր-նոր է սկսել վերականգնվել: Սկզբանական շրջանում հեչ բան չի եղել, նոր-նոր սկսել է վերականգնվել: Մինչ այդ անտեսված շրջան է եղել», - ասաց միջին տարիքի մի տղամարդ:
«Փոփոխություններ կան, առաջխաղացում կա», - ասաց մի կին` հավելելով. - «Որ ավելի շատ լիներ, ավելի լավ կլիներ»:
Տարեց մի տղամարդու անհանգստացնում է արտագաղթը. - «Հիմնականում ավենավատն այն է, որ ընտանիքներով են բացակայում: Առաջ գնում էին խոպան` գալիս էին: Հիմա գնում են` գալիս ընտանիքներն էլ են տանում»:
Գյուղապետ Աղասի Ամիրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստեց, թե Ամասիայում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներ չկան. - «Կան փախստական անօթեւաններ, բայց որ երկրաշարժի հետեւանքով անօթեւան լինեն, համայնքում չկան»:
Ամասիայում այսօր բացված հիվանդանոցը, համայնքային կենտրոնը եւ մանկապարտեզը կառուցվել են Սոցիալական ներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ: Համայնքային 5 տոկոս ներդրումը կատարել էին ծննունդով ամասիացի գործարարները:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը նշեց, որ Շիրակի մարզում սոցիալական ծրագրերը կշարունակվեն նաեւ հաջորդ տարի. - «2012 թվականին նոր ծրագիր է սկսվում: Շիրակի մարզում մի քանի ծրագիր է նախատեսված»:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ամասիայում այցելեց նաեւ հայ-գերմանական WKS տեքստիլ արդյունաբերության գործարան:
Ամասիայից վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկնեց Վանաձորում: