Մատչելիության հղումներ

Սպիտակի երկրաշարժի տարելիցին Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու եւ Շիրակի մարզեր


1988 թվականի ավերիչ երկրաշարժի 23-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Լոռու եւ Շիրակի մարզեր:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, կառավարության ղեկավարը ծաղկեպսակներ է դրել Սպիտակում եւ Գյումրիում կանգնեցված երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին եւ մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:

Այնուհետեւ վարչապետի մասնակցությամբ Ամասիայում բացվել են հիմնանորոգված մանկապարտեզի եւ համայնքային կենտրոնի, ինչպես նաեւ բուժհաստատության մասնաշենքերը: Ամասիայի մանկապարտեզը հնարավորություն ունի ընդունելու 60 երեխայի: Ամասիայի բուժհաստատությունը սպասարկում է համայնքի եւ նրան հարակից բնակավայրերի շուրջ 9 հազար բնակչի:

Բուժկենտրոնն ունի ծննդատուն, պոլիկլինիկա եւ շտապօգնության ծառայություն:

Վարչապետն այցելել է նաեւ Ամասիայի WKS տեքստիլ արդյունաբերության գործարան: Գործարանն ունի 105 աշխատող, որի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Գերմանիա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG