Մատչելիության հղումներ

Միջազգային հանրությունը դատապարտում է Աֆղանստանի շիաների դեմ վերջին ահաբեկչական հարձակումները


Միացյալ ազգերի կազմակերպությունը եւ Միացյալ Նահանգները դատապարտել են երեկ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները:

Երեկ` շիա մահմեդականների համար սուրբ համարվող Աշուրայի օրվա ընթացքում, շիաների սրբավայրերում երկու պայթյուն է տեղի ունեցել, որոնց հետեւանքով զոհվել է առնվազն 60 մարդ, վիրավորվել է մոտ 160-ը:

Եվս 4 հոգի սպանվել է Աֆղանստանի հյուսիսում` Մազար-ի-Շարիֆ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Գործողությունների պատասխանատվությունն իր վրա է վերցրել պակիստանական Լաշքար է-Ջհանգվի ալ-Ալամի իսլամիստական շարժումը:

Աֆղանստանի Թալիբան շարժումը հայտարարել է, որ որեւէ առնչություն չունի իրականացված ահաբեկչության հետ:

Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը չեղյալ է հայտարարել իր այցը Մեծ Բրիտանիա եւ վերադարձել է Քաբուլ Գերմանիայից, որտեղ մասնակցում էր Աֆղանստանի վերաբերյալ միջազգային համաժողովին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG